Երևանի քաղաքապետարանում անցկացված հանրային բաց լսմանը մասնակցել են քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ

2 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և բյուջեի կատարման հաշվետվությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում, որին մասնակցել են քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։ 

Հանդիպումը վարող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիլեն Արևշատյանը, շնորհակալություն է հայտնել հանրային քննարկման մասնակիցներին՝ իրենց հետաքրքրվածության և ակտիվության համար: Քննարկմանը ներկա էին նաև վերոհիշյալ նախագծերը մշակող ստորաբաժանումների ներկայացուցիչները: 

Ըստ աղբյուրի՝ քաղաքացիները ներկայացրել են իրենց հետաքրքրող հարցերը նախագծերին առնչվող մի շարք խնդիրների ուղղությամբ, որոնց մասին ոլորտային պատասխանատուների կողմից տրվել են մանրամասն պարզաբանումներ:

Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումները դեռ շարունակվելու են մինչև ս.թ. փետրվարի 26-ը ներառյալ, որոնց վերաբերյալ քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկել առցանց՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով (fin.budget@yerevan.am), ինչպես նաև՝ գրավոր ներկայացնել քաղաքապետարան:

 

 

Հայերեն

Ըստ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի Հայաստանը տնտեսական լուրջ հետևանքների կբախվի ԵԱՏՄ անդամակցության կասեցման դեպքում

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Բուլղարիայի Անտարկտիդայի արշավախմբի ղեկավարը հայտարարել է, որ երկիրը բևեռային հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն է. BTA

Ռուբիոն հերքել է Ուկրաինայի մեղադրանքները՝ կապված ԱՄՆ հետախուզական տվյալների փոխանցման սահմանափակումների հետ

Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ Թառոյան

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ

Կրակոցներ Փարպի գյուղում․ ձերբակալվել է Երևանի 34-ամյա բնակիչ

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ մատակարարել Patriot համալիրների համար. ԱԳ նախարար

ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել. միջկառավարական խորհրդի զեկույց