Հայաստան

Երևանի քաղաքապետարանում անցկացված հանրային բաց լսմանը մասնակցել են քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանում անցկացված հանրային բաց լսմանը մասնակցել են քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ

Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և բյուջեի կատարման հաշվետվությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում, որին մասնակցել են քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։ 

Հանդիպումը վարող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիլեն Արևշատյանը, շնորհակալություն է հայտնել հանրային քննարկման մասնակիցներին՝ իրենց հետաքրքրվածության և ակտիվության համար: Քննարկմանը ներկա էին նաև վերոհիշյալ նախագծերը մշակող ստորաբաժանումների ներկայացուցիչները: 

Ըստ աղբյուրի՝ քաղաքացիները ներկայացրել են իրենց հետաքրքրող հարցերը նախագծերին առնչվող մի շարք խնդիրների ուղղությամբ, որոնց մասին ոլորտային պատասխանատուների կողմից տրվել են մանրամասն պարզաբանումներ:

Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումները դեռ շարունակվելու են մինչև ս.թ. փետրվարի 26-ը ներառյալ, որոնց վերաբերյալ քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկել առցանց՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով ([email protected]), ինչպես նաև՝ գրավոր ներկայացնել քաղաքապետարան:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում