Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը նվազել է

3 րոպեի ընթերցում

Հայաստանում 2025 թվականի 8-րդ շաբաթվա (17.02-23.02) ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության նվազում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել է 9917 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ ցածր է 1․1 անգամ։ 

Կենտրոնի տվյալներով՝  ընդհանուր դեպքերի 75.8 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։ 

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է 925 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել է 1.1 անգամ:  Ընդհանուր դեպքերի 70.5 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները։ Թոքաբորբով հոսպիտալացվել է 568 պացիենտ, որոնց 70%-ը կազմում են 0-18 տարեկանները, նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է նույն մակարդակի վրա։

Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել է 880 պացիենտ, որոնց 92.8 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները։ Նախորդ շաբաթվա հոսպիտալացումների համեմատ գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա։ 

2025 թվականի 8-րդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 24 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ մնացել է նույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը ցածր է 2 անգամ։

ՀՎԿԱԿ-ից  նշում են, որ ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։

2025 թվականի  փետրվարի 20-ի դրությամբ ՀՀ դպրոցներում սուր շնչառական վարակներով ընդհանուր հիվանդացությունը կազմել է 2.0 տոկոս, իսկ բացակաների թվից կազմել է 23.2 տոկոս: Նախորդ 2024 թվականի միևնույն ժամանակահատվածում արձանագրված սուր շնչառական վարակներով պայմանավորված ընդհանուր հիվանդացությունը կազմել է 1․1%, իսկ բացակաների թվից կազմել է 28.9 տոկոս:

Արձագանքման միջոցառումներ իրականացվում է այն ժամանակ, երբ դպրոցներում նկատվում է սաների միաժամանակ 25 տոկոս  բացակայություն` գրիպով և սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված:

Հայերեն

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի