Մշակույթ

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դերասանուհի Ջուլիետա Բաբայանին ծննդյան տարեդարձի առթիվ

1 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դերասանուհի Ջուլիետա Բաբայանին ծննդյան տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Բաբայանը փետրվարի 24-ին նշում է հոբելյանական 80-րդ տարեդարձը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, հոբելյանի կապակցությամբ Ջուլիետա Բաբայանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սիրելի՛ տիկին Բաբայան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի կապակցությամբ: Կեսդարյա Ձեր գործունեությամբ Դուք վաստակել եք հանդիսատեսի սերն ու համակրանքը, քանի որ Ձեր ներկայությունը հայկական թատրոնում նոր գույն ու հնչեղություն է հաղորդում բեմին:

Թե՛ թատրոնում, թե՛ կինոյում Ձեր կերտած կերպարները միշտ սիրված են, միշտ հիշելի: Իսկ Ձեր դերասանական ձիրքն ու տպավորիչ խաղը թատրոնի աշխարհն ընտրած երիտասարդների համար լինելու են լավագույն ուղենիշներից:

Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ երկար տարիների ստեղծագործ կյանք, ու թող դեռ երկար վայելենք Ձեր ներկայությունը թատրոնում ու կինոյում»,- ասված է նախարարի շնորհավորական տեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում