Կամո Արեյանը կոչ արեց չսևացնել ձնամաքրմանը մասնակցած աշխատակիցների աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն անդրադարձավ մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքների շուրջ հնչող քննադատություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ որոշ դիտարկումներում առկա է օբյեկտիվ հիմք, սակայն բազմաթիվ կարծիքներ հեռու են մասնագիտական գնահատականից։ 

Երևան

Կամո Արեյանի կարծիքով՝ արդար չի լինի ասել, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ չէր ձնամաքրման աշխատանքներին

«Հաշվի առնելով այն քննադատությունները, որոնք եղել են՝ դրանց որոշակի հատվածում կա օբյեկտիվ կորիզ, սակայն մնացածը բավականին հեռու է մասնագիտական աշխատանքը պատկերացնելուց և գնահատելուց։ Այնուամենայնիվ, հանրային կարծիքը մնում է հանրային կարծիք»,- ասաց Արեյանը՝ կոչ անելով չսևացնել այն մարդկանց աշխատանքը, որոնք գիշեր ու ցերեկ մասնակցել են ձնամաքրման աշխատանքներին, որոնք անցկացվել են ԵԱՍՄ-ի, Կանաչապատման հիմնարկի, թաղապետարանների ու վարչական շրջանների ղեկավարների համակարգմամբ։ 

Հայերեն