Կամո Արեյանը կոչ արեց չսևացնել ձնամաքրմանը մասնակցած աշխատակիցների աշխատանքը
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն անդրադարձավ մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքների շուրջ հնչող քննադատություններին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ որոշ դիտարկումներում առկա է օբյեկտիվ հիմք, սակայն բազմաթիվ կարծիքներ հեռու են մասնագիտական գնահատականից։
«Հաշվի առնելով այն քննադատությունները, որոնք եղել են՝ դրանց որոշակի հատվածում կա օբյեկտիվ կորիզ, սակայն մնացածը բավականին հեռու է մասնագիտական աշխատանքը պատկերացնելուց և գնահատելուց։ Այնուամենայնիվ, հանրային կարծիքը մնում է հանրային կարծիք»,- ասաց Արեյանը՝ կոչ անելով չսևացնել այն մարդկանց աշխատանքը, որոնք գիշեր ու ցերեկ մասնակցել են ձնամաքրման աշխատանքներին, որոնք անցկացվել են ԵԱՍՄ-ի, Կանաչապատման հիմնարկի, թաղապետարանների ու վարչական շրջանների ղեկավարների համակարգմամբ։