Երևանում անցկացվել է «Դեպի Հայաստան» խորագրով ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

«Դեպի Հայաստան» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով «Փյունիկ» զարգացման կենտրոնի հետ, փետրվարի 21-ին կազմակերպել է «Դեպի Հայաստան» խորագրով ցուցահանդես-մրցանակաբաշխություն, որտեղ ներկայացվել են տաղանդավոր արվեստագետների ստեղծագործությունները՝  նվիրված Հայաստանին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսին մասնակցել են նաև սփյուռքում բնակվող հայրենակիցները։ Նաիրա Գյուրջյանը հատուկ ժամանել է Փարիզից ՝ ներկայացնելու իր կտավները, որոնք ոգեշնչված են բանաստեղծ Մարիաննա Շահպարոնյանի հայրենասիրական բանաստեղծություններից։ 

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ էր գրականության և կերպարվեստի համադրման գործում՝ ստեղծելով նոր երկխոսություն արվեստի տարբեր ձևերի միջև։ Ցուցահանդեսին ներկա են գտնվել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան, Իսպանիայի Թագավորության փոխդեսպան Քրիստինա Կոնեսա Սանչեսը, Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Տինտրուպը։ 

 

Հայերեն فارسی

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը