Պերուում առևտրի կենտրոններից մեկի տանիք է փլուզվել․ կան զոհեր
1 րոպեի ընթերցում

Պերուում առևտրի կենտրոններից մեկի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ առնվազն 80 մարդ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն։
«Ոստիկանության աշխատակիցներն ու հրշեջները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Տրուխիլիոյի առևտրի կենտրոնի ֆուդ-կորտի տանիքի փլուզման տարածքում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ողբերգության պառճառներն առայժմ հայտնի չեն, դեպքի վայրում աշխատում են դատախազության աշխատակիցները։