Մարզեր

Լուծվել է «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակիչների հաշվառման հետ կապված խնդիրը

2 րոպեի ընթերցում

Լուծվել է «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակիչների հաշվառման հետ կապված խնդիրը

Լուծվել են «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում 2024 թվականի հուլիսի 15-ից Գյումրիում շահագործման հանձնված բազմաբնակարան շենքերի բնակիչների հաշվառման հետ կապված խնդիրները:  

Թեև «Մեր Գյումրի» ծրագրի համար իրականացvած  առանձին դրամահավաքի ժամանակ հավաքագրված գումարներով  «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրի քաղաքի «Մուշ–2» թաղամասում կառուցել է  երկու բազմաբնակարան շենք և մանկապարտեզ, սակայն  մինչ օրս բնակիչներն ունեին հաշվառման հետ կապված խնդիրներ: 

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանին հանձնարարականով հարցը վերջնական լուծում է ստացել. բնակիչները հրավիրվում են  ՀՀ ՆԳՆ ՄՔԾ՝ (անձնագրային բաժին) հաշվառում ստանալու համար։

Գյումրիի համայնքապետարանից «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացին, որ քաղաքացիները վերոնշյալ հարցով դիմել էին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին: Քաղաքացիների կողմից հասցեագրված դիմումներն անպատասխան չեն մնում և այն խնդրանք-առաջարկները, որոնք հնարավոր է կատարել կարճ ժամանակամիջոցում՝ անհարկի չեն ձգձգվում. 

«Գյումրիի Կարեն Դեմիրճյան 6-րդ նրբանցքի`Ռեպին-Տիմիրյազև խաչմերուկը հատող հատվածը, տևական ժամանակ ապօրինաբար փակված է եղել: Բնակիչների՝ ճանապարհը բացելու խնդրանքը կատարվել է: Գյումրու համայնքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները բացել են փակ ճանապարհը: Այն ենթակա է լիարժեք շահագործման»,- մանրամասնեցին համայնքապետարանից: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում