Ադրբեջան

Ադրբեջանի պահանջով Բաքվում փակվել է BBC News–ի ադրբեջանական ծառայությունը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի պահանջով Բաքվում փակվել է BBC News–ի ադրբեջանական ծառայությունը

Ադրբեջանի կառավարությունը կարգադրել է դադարեցնել BBC News–ի ադրբեջանական ծառայության աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն:

BBC-ի հաղորդագրությունում նշվում է, որ պարտադրված որոշում են կայացրել փակել  գրասենյակը Ադրբեջանում՝ այդ երկրի Արտաքին գործերի նախարարության բանավոր հրահանգից հետո:

«Մենք խորապես ափսոսում ենք մամուլի ազատության դեմ ուղղված այս սահմանափակող քայլի համար», - ասվում է BBC-ի հայտարարության մեջ:

Ըստ BBC-ի՝ Ադրբեջանի պետական ​​վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հաղորդել են, որ Կառավարությունը ցանկանում է կրճատել BBC-ի աշխատակիցների թիվը՝ թողնելով 1 աշխատակից:

BBC-ն գրավոր ոչինչ չի ստացել Ադրբեջանի կառավարությունից և մի շարք ուղիներով պարզաբանումներ է խնդրել: ԱԳՆ–ից ևս պարզաբանում չեն ներկայացրել: BBC–ի լրագրողները դադարեցրել են իրենց աշխատանքը, սակայն BBC–ն շարունակում է ադրբեջաներենով լուրերի հաղորդումը: 

BBC News–ն Ադրբեջանում գործում է 1994 թվականից՝ նախ ռադիոյով, ապա նաև թվային հարթակում: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում