Հայաստան

Մաստարա-Լանջիկ ճանապարհին տասից ավելի մեքենա է բախվել. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Մաստարա-Լանջիկ ճանապարհին տասից ավելի մեքենա է բախվել. կան տուժածներ

Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՆԳ նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա 4 տուժած, դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է:

Նշված հատվածում ծառայություն են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ։

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել ճանապարհներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում