Մերձավոր Արևելք

ԱՀԿ-ն հայտարարել է Գազայում պոլիոմիելիտի պատվաստումների վերսկսման մասին

2 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն հայտարարել է Գազայում պոլիոմիելիտի պատվաստումների վերսկսման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Գազայում մեկնարկում է պոլիոմիելիտի դեմ զանգվածային պատվաստումների նոր արշավ, քանի որ վիրուսը դեռևս առկա է այնտեղ և վտանգ է ներկայացնում երեխաների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Պատվաստումները կմեկնարկեն փետրվարի 22-ից և կշարունակվեն մինչև փետրվարի 26-ը: Մինչև 10 տարեկան ավելի քան 591 000 երեխա կպատվաստվի պոլիոմիելիտի դեմ», - նշվում է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը X հարթակում պարզաբանել է, որ այս արշավը «մեկնարկել է կեղտաջրերի նմուշներում պոլիոմիելիտի վիրուսի հայտնաբերումից հետո, ինչը նշանակում է, որ այն առկա է շրջակա միջավայրում և վտանգի տակ է դնում երեխաներին»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ պոլիոմիելիտի պատվաստանյութերն «անվտանգ են», և որ պատվաստման առավելագույն քանակ չկա, քանի որ «յուրաքանչյուր դեղաչափն ապահովում է լրացուցիչ պաշտպանություն, որն անհրաժեշտ է բռնկման ժամանակ»:

Գազայի հատվածում պատվաստման առաջին արշավն իրականացվել է 2024 թ․ սեպտեմբերին և հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ 25 տարվա ընթացքում հաստատվել էր պոլիոմիելիտի առաջին դեպքը։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում