Հոլանդական մարզչական դպրոցը միշտ էլ բարձր մակարդակի վրա է եղել. Արթուր Ոսկանյանը` Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզչի մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ և Մ19 տարեկանների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի կարծիքով՝ Հայաստանի  հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը շատ բան կարող է տալ հայկական ֆուտբոլին: 

«Դեռևս 2011 թվականից, երբ սկսեցի մարզչական աշխատանքս, աշխատել եմ հենց հոլանդացի մասնագետների հետ: Ծանոթ եմ նրանց մեթոդաբանությանը, տակտիկական մտահղացումներին: Հոլանդական մարզչական դպրոցը միշտ էլ բարձր մակարդակի վրա է եղել:  Սկսած Ռինուս Միխելսից, Յոհան Կրոյֆից՝ հոլանդացիները համաշխարհային ֆուտբոլում մեծ դեր են խաղում: Իմ կարծիքով՝ իսպանական ֆուտբոլում նրանք են հիմք դրել այսօրվա մեծությանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ոսկանյանը: 

Ըստ մասնագետի` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Սխիպը աշխատանքային մեծ փորձ ունի և մարզչական փորձառություն է ձեռք բերել նաև այդ մասնագետների հետ աշխատանքում:

«Սխիպը իր հետ շատ բան կարող է բերել հայկական ֆուտբոլ, որից մենք էլ շատ բան կարող ենք սովորել: Թեպետ միշտ ասել եմ, որ ցանկալի կլինի հայ մասնագետի տեսնել հավաքականի ղեկին, սակայն, հոլանդացի մասնագետի գալը հայկական ֆուտբոլի համար նորարարություն կլինի: Նա աշխատանքային փորձ ունի այնպիսի թիմում, ինչպիսին «Այաքս»-ն է, որը հոլանդական ֆուտբոլի ամենակարկառուն ներկայացուցիչներից է, իսկ այդ թիմում պատահական մասնագետներ չեն լինում»,-ասաց նա: 

Նիդեռլանդցի 61-ամյա մարզիչ Ջոն վան’տ Սխիպը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը: 

Որպես ֆուտբոլիստ՝ Ջոն վան՛տ Սխիպը Նիդեռլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թ. չեմպիոն, «Այաքս»-ի կազմում 4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդեռլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդեռլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է:

Որպես մարզիչ՝ նա գլխավորել է «Այաքս»-ը և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդեռլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը:  Ավստրալական «Մելբուռն Սիթի»-ն նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը: 

Հայերեն Español Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան