IDEX2025-ի շրջանակում ՀՀ ԲՏԱ նախարարը կարճ զրույց է ունեցել Դուբայի թագաժառանգի հետ
1 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը IDEX2025-ի շրջանակում կարճ զրույց է ունեցել Դուբայի թագաժառանգ Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: