Հայաստան

Արագածոտնի մարզի Շամիրամ, Նոր Ամանոս և Արուճ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզի Շամիրամ, Նոր Ամանոս և Արուճ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Փետրվարի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ը, Արագածոտնի մարզի Շամիրամ, ժամը 11:00-ից մինչև 11։30-ը Նոր Ամանոս, ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Արուճ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը՝ հորդորելով տվյալ բնակավայրերի բնակիչներին չանհանգստանալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում