Աշխարհ

Աբխազիայում ընթանում են արտահերթ նախագահական ընտրությունները

1 րոպեի ընթերցում

Աբխազիայում ընթանում են արտահերթ նախագահական ընտրությունները

Աբխազիայում փետրվարի 15-ին մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է РИА Новости-ին:

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու՝ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և Սևծովյան զարգացման բանկի նախագահ Ադգուր Խուրխումալը։

Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությունն իրականացվելու է հանրապետության 152 ընտրատեղամասերում, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում՝ Մոսկվայում և Չերքեսկում։ Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 հազար մարդ։

Քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 16-ին։

Նոյեմբերի կեսերին Աբխազիայում զանգվածային անկարգություններ էին սկսվել։ Նոյեմբերի 19-ին Աբխազիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներն արտահերթ նիստում ընդունել են երկրի նախագահի հրաժարականը։ Նախագահական ընտրությունները նշանակվել են 2025 թ. փետրվարի 15-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում