Փետրվարի 22-ին՝ մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաց դռների օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում

6 րոպեի ընթերցում

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը փետրվարի 22-ին կազմակերպում է մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաց դռների օր: Այդ օրը ծնողները հնարավորություն կունենան անվճար և առանց ուղեգրի խորհրդատվություն անցնել մանկական նյարդաբանի և նյարդավիրաբույժի հետ, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում անցնել Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտություն՝ նույնպես անվճար: Նախապես հերթագրվելը պարտադիր է: Գրանցվելու համար զանգահարեք՝ +374 12 34 56 78։

Հիվանդանոցում ընդգծում են, որ էպիլեպսիայի արդյունավետ վերահսկման համար անհրաժեշտ է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը։ «Ուիգմոր» հիվանդանոցում էպիլեպսիա ախտորոշում ունեցող երեխաների համար անցկացվող բաց դռների օրը կծառայի նաև որպես կրթական/լուսավորչական հարթակ, որտեղ ծնողները կարող են ստանալ ոչ միայն մասնագիտական խորհրդատվություն, այլև տեղեկություններ ժամանակակից դեղորայքային և վիրահատական բուժման մեթոդների մասին։

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդաբանության ծառայության պատասխանատու, մանկական նյարդաբան Նունե Կույումջյանը նշում է, որ Հայաստանում մանկական էպիլեպսիան ամենահաճախ հանդիպող նյարդաբանական հիվանդություններից մեկն է. ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում 3000-ից ավելի երեխա ունի «էպիլեպսիա» ախտորոշումը։


«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդաբանության ծառայության պատասխանատու, մանկական նյարդաբան Նունե Կույումջյան

«Մեր հասարակության մեջ կա թյուր ընկալում, թե էպիլեպսիան մեկ հիվանդություն է, մինչ դեռ գոյություն ունեն դրա բազմաթիվ տեսակներ։ Էպիլեպսիան կարող է ի հայտ գալ երեխայի կյանքի տարբեր փուլերում՝ սկսած նորածնային տարիքից մինչև դեռահասություն։ Այսօր մասնագետների հիմնական խնդիրը ոչ միայն հիվանդության ճիշտ ախտորոշումն ու բուժումն է, այլև՝ ծնողների և հասարակության իրազեկման մակարդակի բարձրացումը», – ընդգծում է Ն․ Կույումջյանը։

Ըստ մասնագետի՝ երբ ծնողները բժիշկ-նյարդաբանի են դիմում երեխայի ցնցումների հարցով, առաջնային խնդիրը դրանց պատճառը ճշգրիտ որոշելն է։

«Հարկավոր է հասկանալ, արդյո՞ք ցնցումները գլխուղեղի կառուցվածքային փոփոխությունների հետևանք են, ժառանգական բնույթ ունեն, աուտոիմուն կամ վարակային բորբոքային գործընթացի արդյունք են, թե նյութափոխանակության խանգարումների հետևանք։ Միայն ճշգրիտ ախտորոշումից հետո կարելի է սահմանել ճիշտ բուժումը», – նշում է Ն․ Կույումջյանը։

Մասնագետի խոսքով՝ ժամանակակից մանկական նյարդաբանությունն այսօր առաջարկում է բավականաչափ լայն հնարավորություններ էպիլեպսիայի բուժման և հսկողության համար։ Գոյություն ունեն նոր սերնդի դեղամիջոցներ, ինչպես նաև վիրաբուժական միջամտություններ, որոնք նախկինում հասանելի չեն եղել։

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբուժության ծառայության պատասխանատու Էդուարդ Ասատրյան

Մանկական նյարդավիրաբուժության ծառայության պատասխանատու Էդուարդ Ասատրյանը հավելում է, որ բաց դռների օրը հնարավորություն է ոչ միայն անվճար խորհրդատվության համար, այլև՝ ծանոթանալու հիվանդանոցի տեխնիկական հագեցվածությանը, վիրաբուժական ներուժին և մասնագետների թիմային աշխատանքին։ 

Ասատրյանն ընդգծում է․ Էպիլեպսիայի որոշ դեղորայքակայուն տեսակներ ենթակա են վիրահատական բուժման, ինչն արդեն լայն կիրառում ունի զարգացած երկրներում: Վիրահատությունը հնարավորություն է տալիս դեղորայքակայուն էպիլեպսիա ունեցող բուժառուին հետագայում ունենալ առանց ցնցումների կյանք կամ նվազեցնել օգտագործվող դեղամիջոցների քանակը։ Էպիլեպսիայի վիրահատական բուժման արդյունքում հնարավոր է նաև կանխել երեխայի զարգացման հապաղումը և/կամ օգնել որոշակիորեն հաղթահարել արդեն առկա հապաղումը։

«Նյարդավիրաբուժական խնդիրներն ունեցող բուժառուները պահանջում են մուլտիդիսցիպլինար (բազմաթիմային) մոտեցում, քանզի պաթոլոգիաները ծանր են և հաճախ ընթանում են ուղեկցող հիվանդություններով։ Ծառայության համակարգված և արդյունավետ աշխատանքի համար կենսական կարևորություն ունի հոգեբանների, զարգացման մանկաբույժների, նեյրոֆիզիոլոգների, ներզատաբանների, ակնաբույժների, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների, նյարդաբան-էպիլեպտոլոգների, նեյրոռադիոլոգների և այլ նեղ մասնագետների հետ սերտ, համալիր համագործակցությունը, ինչպես նաև հիվանդանոցի տեխնիկական հագեցվածությունը», - նշում է Ուիգմորի մանկական նյարդավիրաբուժության ծառայության պատասխանատու Էդուարդ Ասատրյանը։

Ըստ Է. Ասատրյանի, հաճախ ծանր ընթացք ունեցող հիվանդությունները հետվիրահատական շրջանում պահանջում են նաև ՎԻԹ (Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք) հսկողություն և բուժում։ Ուիգմոր հիվանդանոցում գործող երրորդ մակարդակի մանկական վերակենդանացման բաժանմունքը (ՀՀ ԱՆ կողմից շնորհված բարձրագույն աստիճան) ապահովում է միջազգային ստանդարտներին համապատասխանող խնամք՝ ծանր կամ կյանքի համար վտանգավոր իրավիճակներում գտնվող երեխաներին (կրծքահասակ տարիքից մինչև դեռահասներ):

Բաժանմունքը հագեցած է առաջատար տեխնոլոգիաներով համալիր հսկողություն, կյանք փրկող միջամտություններ և բուժումներ իրականացնելու համար: «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի վերակենդանացման բաժնին կից գործում է սանավիացիայի ծառայություն, որն ապահովում է ծանր, կրիտիկական վիճակներում բուժառուների տեղափոխում մարզերից Երևան։

Լրացուցիչ տեղեկությունների և խորհրդատվությունների համար կարող եք զանգահարել +374 12 34 56 78 կամ այցելել www.wigmore.am կայքը։

 

 

 

Հայերեն

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությունը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին