Եվրոպա

Հայաստանի և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները պայմանավորվել են համագործակցության մասին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները պայմանավորվել են համագործակցության մասին

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։

Քննարկվել է 2024 թվականի հունիսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը:

«Պայմանավորվել ենք մոտ ապագայում համագործակցությանը հաղորդել գործնական ընթացք:

Անդրադարձել ենք նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարարը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում