Մյունխենում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա շուրջ 20 վիրավոր

2 րոպեի ընթերցում

Մյունխենում շուրջ 20 մարդ է վիրավորվել, երբ մեքենան մխրճվել է բազմության մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ։ Չի բացառվում ահաբեկչության վարկածը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով ոստիկանությանը, նշում է, որ իրավապահները ձերբակալել են վարորդին և եզրակացրել, որ նա հետագա սպառնալիք չի ներկայացնում։ Ձերբակալվածը 26-ամյա աֆղանստանցի է։ 

«Առնվազն 20 մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսը՝ շատ լուրջ», - ասել է Մյունխենի ոստիկանության խոսնակը։ 

The Mirror պարբերականը հաղորդում է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է 27 մարդ։

Ամենայն հավանականությամբ, տուժել են Գերմանիայի արհմիություններից մեկի ցույցին մասնակցող մարդիկ։ 

The Bild պարբերականը գրել է, որ ոստիկանությունը դեռ պետք է որոշի՝ արդյոք Mini Cooper-ի վարորդը միտումնավոր է մեքենան վարել բազմության մեջ, թե շփոթել է գազի և արգելակի ոտնակները։ Սակայն ավելի ուշ Բավարիայի վարչապետը հայտարարել է, որ միջադեպը, հնարավոր է, ահաբեկչություն է։

Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկելու է փետրվարի 14-ին։ Դրան մասնակցելու համար փետրվարի 13-ին այնտեղ են ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Համաժողովին կմասնակցի նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Հայերեն Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին