Քաղաքականություն

Վաղն առավոտյան ժողովուրդը ցանկանա իշխանությունը վերցնել, կվերցնի. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Վաղն առավոտյան ժողովուրդը ցանկանա իշխանությունը վերցնել, կվերցնի. Փաշինյան

Ցանկացած պահի, երբ ժողովուրդը կցանկանա իշխանությունը վերցնել, այդ ցանկության առաջ ոչ մեկ չի կարող կանգնել: 

«Արմենպրես»ք-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: 

«Ես իշխանությունը ստացել եմ ժողովրդից: Եվ ես իշխանությունը կարող եմ վերադարձնել միայն ժողովրդին: Դա եղել է միշտ իմ սկզբունքը: Երբ ժողովուրդը կգա դուռը կծեծի կամ չի ծեծի, կասի՝ իմ իշխանությունը տուր ինձ, այդ իշխանությունը կտամ իրեն: Եվ թույլ չեմ տա որևէ խմբակ՝ անկախ նրանից, թե այդ խմբակի պարագլխի անունն ինչ է, ժողովրդի իշխանությունը խլի»,–ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ իշխանության տերը ժողովուրդն է:

Նա հիշեցրեց՝ 2018–ից մինչև 2025 թվական ասում է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ պահին ժողովուրդն ուզենա այդ իշխանությունը վերցնի, կվերցնի: «Ընտրություններով, թե առանց ընտրությունների, որ պահին ժողովուրդն ուզենա վերցնի, ժողովրդի այդ ցանկության առաջ ոչ մեկ չի կարող կանգնել, ոչ մեկ, ինչպես 2018 թվականին չկարողացավ կանգնի: Ես ժողովրդի իշխանությունն եմ պաշտպանում ձեզնից ու մինչև վերջ պաշտպանելու եմ»,–ասաց Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը՝ նախկին իշխանությանը: 

Նա կրկնեց. «Վաղն առավոտը ժողովուրդն ուզենա իշխանությունը վերցնի, ժողովուրդը կվերցնի»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում