Պետք է երկարաժամկետում հրաժարվենք շրջանառության հարկից. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը երկարաժամկետում պետք է ընդհանրապես հրաժարվի շրջանառության հարկից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով շրջանառության հարկման համակարգից գործունեության մի խումբ տեսակների դուրս գալու մասին հարցին: 

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը, որ ոնց որ թե աշխարհում չկա այնպիսի երկիր, որ և շրջանառության հարկ ունենա, և ավելացված արժեքի հարկ:»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ երկրներն ունենում են հարկային մեկ միասնական համակարգ:

«Մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, պետք է հարկվենք, պետք է մենք բոլորս պատշաճ հարկվենք: Հարկը մարդու ձեռքից տանել չէ, քանի որ այդ հարկերով այդ նույն մարդկանց կարիքներն են հոգում: Ինչքան էլ ասեն՝ պարգևավճար է տրվում, այդ ամեն ինչը պետական բյուջեի չնչին տոկոսն է: Տնտեսական ցանկացած բանաձևի մեջ գործառնական անխուսափելի ծախսեր կան: Եկեք չխառնենք ամեն ինչ իրար»,–ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ այդ հարկերից գոյացած գումարներով ճանապարհ է կառուցվում ու շատ այլ խնդիրներ են լուծվում: Եվ դա պետական պարտավորություն է:

«Երկարաժամկետում իմ կարծիքն այն է, որ մենք պետք է ընդհանրապես հրաժարվենք շրջանառության հարկից: Կամ ավելացված արժեքի հարկից պետք է հրաժարվենք, որն իրատեսական չէ: Չենք կարող մեր տնտեսության՝ հարկեր գեներացնող ամենամեծ հատվածը դնենք, փոխենք: Չենք կարող դրանից հրաժարվել, որովհետև առնվազն մի քանի տարի մենք ճեղք կունենանք: Երկարաժամկետում, միջնաժամկետում մենք պետք է ընդհանրապես շրջանառության հարկից հրաժարվենք»,–ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց նաև հարկերի հաշվառումը հնարավորինս պարզ դարձնելու անհրաժեշտությունը:

 

 

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն