Թրամփը հույս է հայտնել, որ ՌԴ-ի կողմից ամերիկացի ուսուցչի ազատ արձակումը կնպաստի Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը

2 րոպեի ընթերցում

AP Photo

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է ամերիկացի ուսուցիչ Մարկ Ֆոգելին, որին Ռուսաստանն ազատ է արձակել 3,5 տարվա բանտարկությունից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ֆոգելի ազատ արձակումը կարող է «մեծ ու կարևոր դեր խաղալ» Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու գործում։ Թրամփը և Ֆոգելը շնորհակալություն են հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նման քայլի համար։

ԱՄՆ նախագահը Ֆոգելի ազատ արձակման պայմաններն անվանել է «շատ արդար»։ Լրագրողների հարցին, թե Վաշինգտոնն ինչ է տվել Մոսկվային Ֆոգելի ազատման դիմաց, Թրամփը պատասխանել է «Ոչ շատ բան»։

Թրամփը նաև հայտնել է, որ փետրվարի 12-ին ևս մեկ մարդ ազատ կարձակվի, սակայն չի նշել նրա անունը։ 

«Ռուսաստանը շատ լավ վերաբերմունք ցուցաբերեց մեր նկատմամբ։ Հուսով եմ՝ սա հարաբերությունների սկիզբն է, որի շնորհիվ մենք կկարողանանք վերջ տալ այդ (խմբ.՝ ռուս-ուկրաինական) պատերազմին», - ասել է ԱՄՆ նախագահը։ 

Ֆոգելին իր անձնական ինքնաթիռով Մոսկվայից Վաշինգտոն է տարել ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

Անգլո-ամերիկյան դպրոցի նախկին ուսուցիչ և Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից 63-ամյա Մարկ Ֆոգելը, որը Ռուսաստանում կալանավորվել է 2021 թ. օգոստոսին, խիստ ռեժիմի գաղութում 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել թմրանյութերի մաքսանենգության համար։ 

Հայերեն Русский

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը