Թրամփը հրամանագիր է ստորագրել ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի համար 25% մաքսատուրք սահմանելու մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկիր ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի համար լրացուցիչ 25% մաքսատուրք սահմանելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

«Մեր երկրի համար կարևոր է ունենալ մեր երկրի տարածքում արտադրվող պողպատ և ալյումին։ Խոսքը 25 տոկոս մաքսատուրքերի մասին է՝ առանց բացառությունների. կարևոր չէ, թե որ երկրներից են», - ասել է Թրամփը։

«Սա մեծ գործ է, - հավելել է ԱՄՆ նախագահը՝ ստորագրելով հրամանագիրը: - Դա նշանակում է, որ մենք կրկին հարուստ կլինենք»:

ԱՄՆ ներմուծվող պողպատի խոշորագույն մատակարարը Կանադան է, նրան հաջորդում են Բրազիլիան, Մեքսիկան, Հարավային Կորեան և Վիետնամը:

NBC հեռուստաալիքը նշում է, որ եթե Թրամփի կողմից իր առաջին վարչակազմի ժամանակ սահմանած պողպատի ու ալյումինի մաքսատուրքերը բացատրվում էին ազգային անվտանգության նկատառումներով, ապա այս անգամ Թրամփը վկայակոչել է «աշխատատեղեր ստեղծելու և ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը նվազեցնելու անհրաժեշտությունը»։

Հայերեն Русский

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցումն «այժմ աշխատում է»

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում

Ուիթքոֆն Օսլոյում Զելենսկու հետ հանդիպումից հետո մեկնում է ՌԴ՝ փոխանցելու Կիևի նոր առաջարկները

Շիրակի մարզում ավարտվել են դպրոցականների սպարտակիադայի մարզային ընտրական փուլի մրցումները

Հայաստանի փոքր լինելն առավելություն է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման համար. Գուրգեն Մարդոյան

Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկ Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան 35-ամյակը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ՊՍԺ-ն հաղթել է «Բարսելոնա»-ին, «Ռոմա»-ն` «Սլովան»-ին. ՉԼ այլ արդյունքներ