Երևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել  հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում Երևանում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։

«Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝  հանդիսատեսին փոխանցելով նաև ժամանակի ոգին։ Նրա արվեստն աչքի է ընկնում մարդասիրությամբ, նրա կերպարները ներկայացնում են հասարակ ժողովրդի պատմությունը, ցավը, ուրախությունն ու հույսերը։ Ռաջ Կապուրի ֆիլմերը յուրահատուկ գույն են ավելացնում Հնդկաստանի մշակութային խճանկարին և դարձել են հնդկական կինոյի խորհրդանիշերը՝ միաժամանակ հարստացնելով նաև համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձարանը:

Նրա կինոն շարունակում է հուզել մարդկանց սրտերը, իսկ նրա դավանած գաղափարները շարունակում են ուղենիշ լինել շատերիս համար։ Նրա ֆիլմերը հանդիսատեսն այսօր ևս դիտում է  սիրով, որը փաստում է՝ կինոն կարևոր գործիք է համամարդկային գաղափարներ տարածելու և մարդկանց կրթելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արթուր Մարտիրոսյանի խսքերն են մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փառատոնը նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների միջև համագործակցությունը խորացնելու և համատեղ ֆիլմեր ստեղծելու համար:

Արթուր Մարտիրոսյանը նախաձեռնության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանում Հնդկաստանի դեսպանությանն՝ ի դեմս դեսպան Նիլակշի Սահա Սինհայի, և վերահաստատել ԿԳՄՍՆ պատրաստակամությունը տարբեր ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու գործում։

Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև Ռաջ Կապուրի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։

Հայերեն العربية Türkçe

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց