Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

3 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 7-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ոլորտի համար կազմակերպվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի ներկայացման նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով  հանդես է եկել ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ 

Նա ներկայացրել է ԲՏԱ նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա նոր ծրագրի փաթեթը, որով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների շրջանակ է առաջարկվում տեխնոլոգիական ընկերություններին՝ ոլորտի զարգացման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։

Օրենքների փաթեթի նպատակն է` բուհերի հետ համագործակցությամբ նոր աշխատակիցների մուտքի ապահովումը տեխնոլոգիական ոլորտ, մասնագիտական բարձր որակավորում ունեցող աշխատանքային միգրանտների ներգրավումը, տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների խթանումը:

Հայկ Ենգիբարյանն անդրադարձել է նաև նախարարության 2025թ. ծրագրերին ու միջոցառումներին, նշել, որ դրանք միտված են տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ ընդգծելով հատկապես «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, որն անշուշտ ամենասպասվածներից է։ Ենգիբարյանը հայտարարել  է՝ միջոցառման ընթացքում կտրվի նաև «Ներուժ 6.0»-ի հայտերի ընդունման մեկնարկը։

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ղեկավար Հովհաննես Ալեքսանյանը։ Նա ներկայացրել է հանդիպման նպատակը, նշել, որ մեր հայրենակիցները՝ մասնավորապես հայրենադարձները, սփյուռքը բավարար չափով տեղեկացված չեն իրականացվող ծրագրերին, և հանդիպումը նպատակ ունի հանրայնացնել այդ ծրագրերը։

Միջոցառման ընթացքում մանրամասնորեն ներկայացվել են նախարարության «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, Plag and Play «Աքսելերացիոն ծրագիրը», «Գաղափարից մինչև բիզնես», «Հաքաթոն», «Մասնագետների պատրաստման ԲՈւՀ-մասնավոր հատված համագործակցություն», ինչպես նաև գործող կրթական և դրամաշնորհային այլ ծրագրերը:

Հանգամանալից ներկայացվել է նաև «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքից բխող արտոնությունները և աջակցման ուղղությունները:

Հանդիպմանը նաև ներկա են գտնվել և իրենց հաջողության պատմություններով կիսվել «Ներուժ» ծրագրի շահառուները:

Հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր են ուղղվել բանախոսներին, որոնց հանգամանալից պատասխաններ են տրվել։

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել