ՆԳ նախարարը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է ձերբակալվածների պահման վայրերում անձանց իրավունքների և այլ հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափորոշիչների ներդրման վարչության պետ Լիլյա Գրետարսդոթիրի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ Լիլյա Գրետարսդոթիրը ձևավորված համագործակցության շրջանակում կարևորել է մասնավորապես Ոստիկանության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող փոփոխությունները: Նա բարձր է գնահատել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ նախարարության կողմից տարվող օպերատիվ և արդյունավետ աշխատանքը։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ այն ընդգրկում է Ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակներում գրեթե բոլոր ուղղությունները։

Անդրադառնալով նախարարությունում տեղի ունեցող բարեփոխումներին՝ նախարարն առանձնացրել է Ոստիկանության գվարդիայի ստեղծման ուղղությամբ Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը։ Նա նշել է, որ Եվրոպայի խորհրդի, Ազգային ժողովի և քաղհասարակության համագործակցված աշխատանքի արդյունքում «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքն ընդունվել է ամբողջությամբ։

Անդրադարձ է կատարվել նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Զանգերի կենտրոնի ստեղծման ու արդիականացման հարցերին, ինչը հանրությանը բարձրակարգ և քաղաքացիակենտրոն ծառայություններ մատուցելու նպատակ ունի։

Քննարկվել են ձերբակալվածների պահման վայրերում գտնվող անձանց իրավունքների և երաշխիքների ապահովման, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների, քննիչների ու բժիշկների կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այդ շրջանակում կարևորվել է գործառույթների պատշաճ իրականացման, ինչպես նաև ուժի կիրառման ստանդարտի ներդրման համատեքստում վերապատրաստումների անհրաժեշտությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաև թրաֆիքինգի դեմ պայքարի և օրակարգային այլ հարցեր։

Հայերեն Русский

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ