Գլխավոր դատախազը Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, այլք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը  ողջունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին Գլխավոր դատախազությունում և նշել, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում ընդգծել ՀՀ դատախազության և ԵԽ համապատասխան մարմինների միջև համագործակցության արդյունավետությունն ու նախանշել փոխգործակցության հեռանկարները:

Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության գործընկերների հետ համատեղ կազմակերպված բարձրաստիճան խորհրդաժողովները՝ «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» և «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմաներով, ինչպես նաև 2024 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում կազմակերպված՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը

Ըստ աղբյուրի՝ Լիլյա Գրետարսդոտիրը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ընդունելության, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին անդրադառնալու համար և ընդգծել, որ ՀՀ դատախազության հետ համագործակցությունը, ի թիվս այլնի, բովանդակային առումով լավագույն  օրինակներից է:

Պատասխանելով ԵԽ բարձրաստիճան ներկայացուցչի՝ Դատախազության առաջնահերթությունների վերաբերյալ հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կիբեռհանցավորության դեմ պայքարի ոլորտներն ու ներկայացրել այդ ուղղություններով իրականացված աշխատանքները և արձանագրված արդյունքները: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, անդրադարձել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարներին:

Հայերեն Français Русский

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները