Հայաստանը, Գերմանիան, Բելգիան և Չեխիան Երևանում գարեջրի օրեր կանցկացնեն

2 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ Չեխիայի, Գերմանիայի և Բելգիայի հետ համատեղ Երևանում կանցկացվեն գարեջրի օրեր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ նշելով, որ ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպումների ընթացքում համաձայնության են ձեռք բերել Չեխիայի, Գերմանիայի և Բելգիայի հետ համատեղ Երևանում անցկացնել գարեջրի օրեր:

«Նշեմ, որ սա որևէ կապ չունի «Երևանի գարեջրի օրեր» փառատոնի հետ: Սա առանձին միջոցառում է, որին դեսպանները սիրով համաձայնություն են տվել, խոսել ենք նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ, ով նույնպես համաձայնություն է տվել»,- ասաց Գևորգյանը։ 

Կոմիտեի նախագահը նշեց՝ Ֆրանսիայի և Բելգիայի հետ ևս ունեն համագործակցություն, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել փոխայցելություններ և Հայաստանում գինու ոլորտին միտված խոշորագույն միջոցառումներ: 

Զբոսաշրջության կոմիտեն նախատեսում է նաև ակտիվացնել և մեծացնել Վրաստանի և Իրանի հետ համատեղ զբոսաշրջային ծրագրերը: 

Անդրադառնալով Հայաստանում անցկացվող  ամենամյա փառատոններին՝ կոմիտեի նախագահը նշեց՝ նախորդ տարի անցկացվել է 12 փառատոն, որից երկուսը Երևանում, իսկ մյուսները՝ մարզերում: 

«Այս տարի ևս նույն տրամաբանությունը շարունակելու ենք։ Կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիներին և մեր հյուրերին, պետք է ուղղորդենք նաև մարզեր: Իսկ մարզերում զբոսաշրջային ներուժը մեծացնելու նպատակով նախատեսում ենք անխտիր բոլոր մարզերում իրականացնել զբոսաշրջության ծառայությունների լավարկմանը միտված դասընթացներ, որոնք իրենց մեջ կներառեն հյուրասիրության, հյուրընկալության և մարքեթինգային կոմպոնենտը»,- նշեց Գևորգյանը: 

Հայերեն English Español فارسی 中文

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում