Էստոնիայում զինված պահպանության տակ են վերցրել էլեկտրաէներգետիկայի օբյեկտները

2 րոպեի ընթերցում

Էստոնիայի էլեկտրաէներգետիկայի օբյեկտները զինված պահպանության տակ են վերցվել, ինչը պայմանավորված է առաջիկա հանգստյան օրերին ԲՌԷԼԼ (Բելառուս-Ռուսաստան-Էստոնիա-Լատվիա-Լիտվա) էլեկտրահամակարգից երկրի անջատման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով էստոնական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Կայտսելիյտը (կամավոր ռազմականացված կազմավորում) և ոստիկանությունը զինված պահպանություն են տեղակայել երկրի էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի առանցքային օբյեկտներում, այդ թվում՝ ենթակայաններում և էլեկտրահաղորդման կարևորագույն գծերում: 

Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են՝ կապված ռուսական էլեկտրահամակարգից Էստոնիայի անջատվելուց առաջ առկա «մեծ սպառնալիքի հետ». Էստոնիան ԲՌԷԼԼ-ից կանջատվի փետրվարի 8-ին:

Ոստիկանությունը, համագործակցելով կլիմայի նախարարության հետ, ամբողջ Էստոնիայում ավելի քան 40 օբյեկտ է նշել, որոնք առավել կարևոր նշանակություն ունեն էլեկտրամատակարարման համար: Նրանց մի մասն ընդգրկված է ոստիկանության պարեկային երթուղիներում, իսկ մի քանիսն ապահովված է զինված պահպանությամբ՝ Կայտսելիյտի հետ համատեղ, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։

Ռուսաստանի գլխավորած ԲՌԷԼԼ ցանցից անջատումը կսկսվի Լիտվայում և կավարտվի Էստոնիայում։ Այնուհետև բալթյան երկրները կանցկացնեն ցանցի աշխատանքի, հաճախականության համատեղ փորձարկում: Բալթյան երկրները փետրվարի 9-ին կմիացվեն Եվրոպայի սինքրոն գոտուն, հայտնել է էստոնական Elring էներգետիկ ընկերությունը։

Էստոնիայի իշխանությունները կոչ են արել բնակիչներին սննդամթերքի, ջրի և դեղորայքի պաշար կուտակել էլեկտրականության հնարավոր անջատումների ֆոնին:

Հայերեն Русский

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունն անհրաժեշտություն է․ Իրանի դեսպան

ՄԻՊ-ը կարևորում է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը

Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի

ՌԴ Պետդումայից հայտնում են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս

Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան

Երասխ գյուղում գազի բալոնի պայթյունից երեք բնակիչ է տուժել

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը նոր քայլ է խաղաղության հասնելու ճանապարհին․ Մեհդի Սոբհանի

Ուկրաինան Նիդեռլանդներից ստացել է F-16 և Mirage 2000 կործանիչներ

Մեզ միշտ հաջողվել է Իրանի և Հայաստանի հարաբերությունները հեռու պահել ամեն կողմից եկող ճնշումների ազդեցությունից. ՀՀ-ում Իրանի դեսպան