Մերձավանում կրակոցներ են հնչել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր

1 րոպեի ընթերցում

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Դեպքի բոլոր հանգամանքներն այս պահին պարզվում են»,- ասաց նա։

«Հայկական ժամանակ»-ը հայտնել է, որ կրակոցները հնչել են Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Կայքի հետ զրույցում լուրը հաստատել է նաև Մերձավան վարչական բնակավայրի ղեկավարի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը։

Ըստ նրա՝ զոհվածը իրենց հորաքրոջ որդին է, վիրավորն իրենց ընտանիքի ընկերն է։  

Հայերեն