Մերձավոր Արևելք

Գազայում հրադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները սկսվել են

1 րոպեի ընթերցում

Գազայում հրադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները սկսվել են

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Աբդել Լատիֆ ալ-Կանուան հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Գործարքի առաջին փուլի շրջանակում, որը նախատեսում է 33 իսրայելցի պատանդների և մոտ հազար պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում, արդեն երկու փոխանակում է տեղի ունեցել։ Զինադադարի առաջին օրվանից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումն ավելացել է՝ օրական մինչև 600 բեռնատար, այդ թվում՝ 50-ը՝ վառելիքով։ Բացի այդ, Իսրայելը թույլ է տվել անկլավի բնակիչներին վերադառնալ հարավից հյուսիս։

16-րդ օրը կողմերը պարտավորվեցին սկսել բանակցությունները գործարքի երկրորդ փուլի շուրջ, որը ենթադրաբար կներառի մնացած պատանդների ազատումը, մշտական ​​զինադադարը և Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի ամբողջական դուրսբերումը:

Խաղաղ գործընթացի երաշխավորները քննարկում են նաև երրորդ փուլը, որը ներառում է մահացածների աճյունների փոխանակում, Գազայի հատվածի վերականգնում և շրջափակման դադարեցում։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում