Մարզեր

Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջն արդեն շահագործվում է

1 րոպեի ընթերցում

Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրն արդեն ունի տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ, որը Հունաստանի նվերն է Հայաստանին  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Տեսանյութից պարզ է դառնում, որ փետրվարի 4-ից կամուրջն արդեն շահագործվում է: 

2024 թվականի մայիսի հեղեղումից հետո Քարկոփի բնակիչներն օգտվում էին միայն հետիոտնային ճոճվող կամուրջից։ 

Կամուրջի կառուցման համար նախատեսված մետաղական կոնստրուկցիաները տեղափոխվել են Հայաստան և տեղում իրականացվել հավաքման աշխատանքները։ 

Նմանատիպ մեկ կամուրջ տեղադրվել է նաև Հոբարձի բնակավայրում։ Այժմ ընթանում են վերջնական շտկման, ավարտական աշխատանքները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում