Սպորտ

Համահայկական ձմեռային խաղերի հոկեյի մրցաշարը մեկնարկեց Երևանում

2 րոպեի ընթերցում

Համահայկական ձմեռային խաղերի հոկեյի մրցաշարը մեկնարկեց Երևանում

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շրջանակներում մեկնարկեց հոկեյի մրցաշարը, որն անցկացվում է մայրաքաղաք Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկեյի մրցաշարն անցկացվում է շրջանաձև մրցակարգով, որին մասնակցում են 4 թիմեր՝ Վոլգոգրադից, Մոնրեալից, Դոնի Նախիջևանից ու Երևանից: 

Մրցումային առաջին օրը միմյանց դեմ մրցեցին Վոլգոգրադի ու Դոնի Նախիջևանի, Մոնրեալի ու Երևանի թիմերը: 

Օրվա առաջին խաղում Վոլգոգրադի թիմը 8:3 հաշվով զիջեց Դոնի Նախիջևանին:  

Մրցաշարի երկրորդ խաղում մրցեցին Երևանի և Մոնրեալի թիմերը: Այս հանդիպմանը հաղթանակի հասավ Երևանի թիմը`10:6 հաշվով:

Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել էին 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքներից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերն անցկացվում են Ապարանի տարածաշրջանում և Երևանում:

Համահայկական ձմեռային խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում