Սպորտ

Համահայկական խաղերի սպորտային պարերի մրցաշարում աննախադեպ մասնակցություն ունենք. գլխավոր մրցավար

2 րոպեի ընթերցում

Համահայկական խաղերի սպորտային պարերի մրցաշարում աննախադեպ մասնակցություն ունենք. գլխավոր մրցավար

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի սպորտային պարերի մրցաշարի գլխավոր մրցավար Մարիաննա Մամյանը լիահույս է, որ Համահայկական խաղերը հայրենիքի հետ կապվելու  լավագույն միջոցներից մեկը կլինի նաև գալիք Խաղերի ընթացքում: 

20250203_1201_2332.JPG

«Անկեղծ եմ ասում, մենք չէինք ակնկալում, որ Համահայկական խաղերի սպորտային պարերի մրցաշարին այսքան մեծաքանակ մասնակցություն կունենանք: 

Աննախադեպ մասնակցություն ունենք: Նույնիսկ մասնակցության ակնկալիքով մեզ դիմում էին այն ժամանակ, երբ հայտերի ժամկետներն ավարտվել էին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ զրույցում ասաց Համահայկական ձմեռային խաղերի սպորտային պարերի մրցաշարի գլխավոր մարզիչ, Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանը:

Վերջինիս խոսքով` Համահայկական խաղերում գալիք տարիներին կրկնակի և եռակի շատ մասնակցություն կլինի հենց սպորտային պարերի մրցաշարում: 

«Մեզ համար կարևոր է այն, որ Խաղերի մասնակիցները, խոսքից խոսք փոխանցելով, մասնակցում են, ծանոթանում են, և հենց այս գաղափարն է կարևոր: Հայերը իրենց հայկական արմատների շնորհիվ համախմբվում են Համահայկական խաղերում»,-ասաց նա:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի սպորտային պարերի մրցաշարին մասնակցում են 7 տարիքային խմբերի շուրջ 250 մասնակիցներ` 8 երկրից, 9 մարզից ու 29 քաղաքներից: Խաղերի ամենափոքր մասնակիցները 5 տարեկան են՝ Գյումրիից ու Նյու Դելիից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի սպորտային պարերի եզրափակիչները կկայանան փետրվարի 4-ին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում