12 000-ից մինչև 14 000 մարդ Գազայի հատվածից բժշկական տարհանման կարիք ունի։ Հունվարի 19-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր առաջին անգամ փետրվարի 1-ին նման գործընթաց կիրականացվի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաղեստինյան տարածքներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Ռիկ Պեպերկոռնը:
«Բժշկական տարհանումը պետք է շտապ վերսկսվի. ներկայում բժշկական տարհանման կարիք ունի 12 000-ից մինչև 14 000 մարդ: Առնվազն 2500 երեխա շտապ բժշկական տարհանման կարիք ունի։ Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ հրադադարից հետո առաջին բժշկական տարհանումն սպասվում է վաղը (խմբ.՝ փետրվարի 1-ին)՝ Ռաֆահի հսկիչ անցակետով», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։