Քաղաքականություն

Վրաստանը ցանկանում է ֆասիլիտատորի դեր ստանձնել՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով

2 րոպեի ընթերցում

Վրաստանը ցանկանում է ֆասիլիտատորի դեր ստանձնել՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով

Վրաստանը ցանկություն ունի ֆասիլիտատորի դեր ստանձնել Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ 

«Վրաստանը իսկապես ունի ցանկություն ֆասիլիտատորի դերով հանդես գալու՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով։ Եվ, անշուշտ, մենք կարտահայտենք մեր պատրաստակամությունը՝ դյուրացնելու խաղաղության գործընթացը, որ զարգանում են մեր հարևան երկրների միջև (խմբ․ նկատի ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը)»,- ասաց Բոճորիշվիլին։  

Վրաստանի ԱԳ նախարարն անդրադարձավ նաև Հայաստանի և Վրաստանի միջև միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 14-րդ նիստին, որը կայանալու է այսօր Երևանում։ 

Նրա խոսքով՝ այդ հանձնաժողովը հույժ կարևոր է, և այդ նիստի կարևորությունը նաև այն է, որ այն ղեկավարում են երկու երկրների վարչապետերը։  

«Դա նշանակում է, որ Հայաստանն ու Վրաստանը շատ ամուր կապեր ունեն տարբեր ուղղություններով։ Մենք ունենք ընդհանուր հետաքրքրություններ, շահեր և երկուսս էլ ցանկանում ենք էլ ավելի խորացնել հարաբերությունները տնտեսության, տրանսպորտի, շրջակա միջավայրի հետ կապված հարցերի, զբոսաշրջության ոլորտներում»,- նշեց նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում