Եվրոպական բորսայում գազի գինը 2023 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 550 դոլարը

1 րոպեի ընթերցում

Եվրոպայում հունվարի 29-ին բորսայական առևտրի ընթացքում գազի գինը 2023 թվականի նոյեմբերի 15-ից հետո առաջին անգամ գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 550 դոլարի նշաձողը՝ օրվա սկզբից աճելով շուրջ 6 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները:

Նիդեռլանդների TTF հանգույցում փետրվարյան պայմանագրերի արժեքը հասել է մինչև 552 դոլարի (1000 խորանարդ մետրի դիմաց) կամ 51.24 եվրոյի՝ մեկ ՄՎտ/ժամի հաշվարկով:

Ավելի վաղ ТАСС-ը, վկայակոչելով Gas Infrastructure Europe-ի տվյալները, հայտնել էր, որ Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններում (UGS) գազի պաշարները 55,5 տոկոսից ցածր են՝ ավելի քիչ, քան 2022-2023 թվականների ջեռուցման սեզոնի վերջին էին: Ջեռուցման ընթացիկ սեզոնի սկզբից Եվրամիությունը ստորգետնյա պահեստարաններից վերցրել է մոտ 47 միլիարդ խորանարդ մետր գազ: Եվրոպայում այս շաբաթ ավելի ցուրտ է, քան նախորդ յոթօրյակում էր: Ըստ կանխատեսումների, հաջորդ շաբաթը օդի ջերմաստիճանը շարունակելու նվազել:

Գների աճին նպաստել են նաև Նորվեգիայից գազի մատակարարման խափանումները:

 

Հայերեն

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր