Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը

2 րոպեի ընթերցում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն 2024 թվականի դեկտեմբերի 9-ին վերահաստատել է, որ Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը` 2020-2023 թվականներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Նշվում է, որ այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` պաշտոնական գրությամբ:

Վերահաստատումն իրականացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերման, ախտորոշման, բուժման և բուժման մոնիթորինգի մեր երկրում գործող ընթացակարգերի և գործելակարգերի, իրավական դաշտի և 2020-2023 թթ. ընթացքում իրականացված օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրության, տեղեկատվական, մոնիտորինգի և գնահատման համակարգերի, լաբորատոր համակարգի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մանկաբարձագինեկոլոգիական և ընտանիքի պլանավորման ոլորտներում մատուցվող ծառայությունների կառուցվածքի, մարդու իրավունքների, խարանի և խտրականության նվազեցմանն ուղղված միջոցառումների, իրականացվող ծրագրերում հասարակական կազմակերպությունների ներգրավվածության գնահատման միջոցով: 

Կարգավիճակի վերահաստատման հետ միաժամանակ, Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեի կողմից ներկայացվել են հետագայում ևս մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացնելու պահպանմանն ուղղված առաջարկություններ, որոնց իրագործման աշխատանքները նախատեսված են առաջիկա երեք տարիների ընթացքում: 

Հայաստանի հաջորդ գնահատումը 2024-2027թթ․ ժամանակահատվածի համար տեղի կունենա 2028 թվականին։

Հայերեն

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի