Արաբիկա սուրճի գները գերազանցել են պատմական ռեկորդը

1 րոպեի ընթերցում

Արաբիկա սուրճի բորսայական գները հունվարի 28-ին հերթական անգամ գերազանցել են պատմական ռեկորդը և անցել տոննայի դիմաց 7900 դոլարի նշագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները։

Հունվարի 28-ի սակարկություններից հետո Արաբիկա սուրճի մարտյան ֆյուչերսի արժեքն աճել է 2,43%-ով՝ մեկ ֆունտի դիմաց հասնելով 3,577 դոլարի (շուրջ 7,886 դոլար՝ մեկ տոննայի դիմաց): Իսկ սակարկությունների ընթացքում ցուցանիշը բարձրացել է առավելագույն չափով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց ռեկորդային 3,5875 դոլարի կամ մեկ տոննայի դիմաց գրեթե 7909 դոլարի։

Տարեսկզբից Արաբիկա սուրճի արժեքն աճել է ավելի քան 10%-ով՝ դեկտեմբերի կայուն դինամիկայից հետո, իսկ նոյեմբերին գինը կտրուկ բարձրացել էր 30%-ով՝ գերազանցելով մեկ տոննայի դիմաց 7000 դոլարի նշագիծը։ Ընդհանուր առմամբ, սուրճի արժեքը 2024 թվականին աճել է 1,7 անգամ։

Հունվարի 28-ին Ռոբուստա տեսակի սուրճի մարտյան ֆյուչերսի գինն աճել է 1,56%-ով՝ մեկ տոննայի դիմաց հասնելով 5545 դոլարի:

Հայերեն

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր