ՏՈԿԻՈ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների հունվարի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 39513.97 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 2781.93 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3250.60 կետ, իսկ HANG SENG ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 20225.11 կետ: