Քսանչորսերորդ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը կկազմակերպվի Կապանում

2 րոպեի ընթերցում

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որն ավանդույթի համաձայն այցկացվում է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, 2025-ին կանցկացվի Կապանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ օրերս Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ և նման որոշում կայացրել։

Շեշտվում է, որ Հայաստանի թատերական գործիչների միությունը միշտ առանձնահատուկ ուշադրության է արժանացրել մարզային թատերական կյանքը և, հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի լրանում է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի 90-ամյակը, որոշում էր կայացվել դիմել ՀՀ Սյունիքի մարզպետարան՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը Կապանում անցկացնելու և այն թատրոնի հոբելյանին նվիրելու առաջարկով:

«Ուրախությամբ պետք է նշենք, որ առաջարկը մեծ ոգևորությամբ ընդունվեց մարզպետի կողմից: Ավելին, մրցանակաբաշխությանը նախորդող օրերին՝ մարտի 20–ից 26-ը կանցկացվի Կամերային ներկայացումների փառատոն, որի ընթացքում Կապանում հանդես կգան հանրապետության լավագույն թատերական կոլեկտիվները: Կասկած չունենք, որ թե´ մրցանակաբաշխությունը, և թե´ փառատոնը կխթանեն տեղի թատերական կյանքը՝ հանդիսատեսին էլ ավելի կապելով թատրոնին»,-ասվում է տեքստում։

 

Հայերեն فارسی Русский

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը