Իրավունք

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած առաջին վճռով պետությանը կվերադարձվի 2 գույք և 190 հազար ԱՄՆ դոլար

2 րոպեի ընթերցում

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած առաջին վճռով պետությանը կվերադարձվի 2 գույք և 190 հազար ԱՄՆ դոլար

Հակակոռուպցիոն դատարանի՝ Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, վճռով Սուրեն Վաչիկի Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարան, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տուն, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար),  ինչպես նաև 56 միլիոն 667 հազար դրամ (շուրջ 141 հազար ԱՄՆ դոլար ) և 50 հազար եվրո:

Գլխավոր դատախազությունում Սուրեն Գաբրիելյանին պատկանող գույքերի առնչությամբ ուսումնասիրությունը սկսվել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին: Հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել 2023 թվականի ապրիլի 17-ին: Դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր: 

Հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը պատասխանողների կողմից բողոքարկվել էր վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել էր, որը 2024 թվականի նոյեմբերի 12-ին պատասխանողների կողմից բողոքարկվել էր վճռաբեկության կարգով: 

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2025 թվականի հունվարի 17-ին կայացրել է վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշում, որպիսի պայմաններում Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 15-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում