Տնտեսություն

Հայտարարագիր լրացրած ծնողին եկամտահարկից կվերադարձվի երեխայի մանկապարտեզի վարձավճարը

1 րոպեի ընթերցում

Հայտարարագիր լրացրած ծնողին եկամտահարկից կվերադարձվի երեխայի մանկապարտեզի վարձավճարը

Համայնքներում երեխայի մանկապարտեզի վարձն ամբողջությամբ կվերադարձվի  եկամուտների հայտարարագիր լրացրած ծնողի վճարած եկամտահարկից:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կտա համընդհանուր հայտարարագրումը քաղաքացիներին:

«Մարզերում իմ դիտարկումները ցույց են տալիս, որ օրինակ, մանկապարտեզների համար վճարներն ամսական 7000-8000 դրամ են, դա նշանակում է, որ մարդիկ երեխայի մանկապարտեզի համար վճարում են մոտավորապես տարեկան 96 հազար դրամ:

Հիմա, այն մարդիկ, ովքեր եկամտային հարկ են վճարել ավելի քան 96 հազար դրամ և համընդհանուր հայտարարագիր լրացնում են, այսինքն՝ նրանք վարձու աշխատողներ են, տարվա ընթացքում երեխայի համար մանկապարտեզի վճարն այս տարիֆներով ամբողջությամբ հետ կստանան»,- մանրամասնել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կան նաև ավելի բարձր վարձով մանկապարտեզներ, որտեղ տարեկան վճարը 300 հազար դրամ է կազմում, սակայն քաղաքացին 100 հազար դրամը հետ կստանա, եթե եկամտային հարկ է վճարել: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում