Հայաստան

Պետությունն ու Եկեղեցին չպետք է խառնվեն միմյանց գործերի մեջ. ՀՀ վարչապետը շեշտել է Եկեղեցու թափանցիկության անհրաժեշտությունը

3 րոպեի ընթերցում

Պետությունը չպետք է խառնվի Եկեղեցու գործերի մեջ, Եկեղեցին էլ չպետք է խառնվի պետության գործերի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում մի խումբ հայ ներկայացուցիչների հետ հանդիպմանն՝ անդրադառնալով պետության և Եկեղեցու հարաբերությունների վերաբերյալ հարցին: 

Վարչապետի կարծիքով՝ պետության և Եկեղեցու հարաբերությունները, չհաշված մի շարք նրբություններ, այնպիսին են՝ ինչպիսին պետք է լինեն: 

«Պետությունը չպետք է խառնվի Եկեղեցու գործերի մեջ, Եկեղեցին էլ պետք է չխառնվի պետության գործերի մեջ»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքը դժվար է պատկերացնել:

Վարչապետը նշեց, որ 2018-ի հեղափոխությունից հետո շատերն իրենից պահանջել են, որ Հայ Առաքելական Եկեղեցին ունենա նոր կաթողիկոս:

«Ես հրապարակային ևս ասել եմ՝ Կառավարության ինչ գործն է, թե կաթողիկոսն ով պետք է լինի, որովհետև կաթողիկոսը նախ Ամենայն Հայոց կաթողիկոսն է: Իմ ի՞նչ գործն է: Չնայած՝ բոլորը կասկածում էին, որ այն դրսևորումները, որոնք կային, իբր մենք ենք հրահրում, մենք ենք կազմակերպում: Բայց դա իրականություն չէ: Եթե մենք կազմակերպած լինեինք, կարծում եմ, որ բոլորդ համոզված եք, որ 2018–ին, շատ արագ արդյունքի կհասնեինք»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա իրենց իշխանության օրակարգի մաս չի եղել:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ սփյուռքի մի ներկայացուցիչ հանդիպմանը հարց է բարձրացրել, թե ինչ խնդիր կա Կառավարության ու Եկեղեցու հարաբերությունների մեջ:

«Ես ասացի՝ իմ կարծիքով, եկեղեցին պետք է լինի թափանցիկ: Բոլորը Կառավարությունից պահանջում են թափանցիկություն: Եվ մենք համաձայն ենք դրա հետ: Հիմա ասում ենք՝ ոչ միայն մենք, այլ նաև մեր բարեկամները, հարազատները, նույնիսկ նրանք, որոնք կյանքում մեզ մի անգամ բարև են տվել՝ պետք է լինեն թափանցիկ (խմբ.– վարչապետը նկատի ունի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը): Իսկ եկեղեցին ինչո՞ւ չպետք է լինի թափանցիկ»,–հարցրեց Փաշինյանը:

Նա հավելեց՝ օրենք է՝ երբ ինչ-որ բան վաճառում են, պետք է տան ՀԴՄ կտրոն: 

«Հարց է՝ իսկ, եթե վաճառում ես մոմ, ինչո՞ւ չպետք է տաս ՀԴՄ կտրոն: Ասում են՝ Եկեղեցին ուզում եք հարկե՞լ: Ասում ենք՝ մենք ուզում ենք, որ Հայաստանում հարկային օրենսդրությունը գործի: Բայց մենք պարտավորվում ենք՝ ինչքան հարկ ձևավորվի եկեղեցու գործունեության արդյունքում, ամբողջը կվերադարձնենք եկեղեցուն, զրո կոպեկ կմնա բյուջեում: Ավելին, եթե պարզվի, որ լրացուցիչ ֆինանսավորում էլ է պետք Եկեղեցու բնականոն գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովելու համար, կմտածենք լրացուցիչ ֆինանսավորում ունենալու մասին ևս»,–նշեց վարչապետը:

Հայերեն العربية English Русский

ՀՀ փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում ուղղաթիռից գնդակահարել են ավելի քան 700 կոալա

Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն է

Վեհափառը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը

Թրամփի հանրային հավանության վարկանիշը նվազել է՝ հասնելով 42 տոկոսի․ Reuters/Ipsos

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվել

Հնդկաստանի վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ողջունել են առևտրային բանակցություններում գրանցված առաջընթացը

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպանն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին

Ապրիլի 23-ի միջոցառումների անոնս

«Պայքար՝ հանուն գոյության». պարային ներկայացման առաջնախաղ՝ Վանաձորի թատրոնում