Սպորտ

Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ ֆուտբոլիստն այսուհետ հանդես կգա հունգարական «Պուշկաշ ակադեմիա»-ում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հարությունյանի պայմանագիրը նոր ակումբի հետ մինչև 2028 թվականի հունիսի 30-ն է: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:

Գեորգի Հարությունյանը ռուսական «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է և հիմնական թիմի կազմում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 20 խաղի` դառնալով 1 գոլի հեղինակ:

«Պուշկաշ ակադեմիա»-ն Հունգարիայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում