Եվրոպա

2025 թվականի հունվարի 27-ից Ռուսաստան և Բելառուս տեղափոխվող ապրանքների համար կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ

2 րոպեի ընթերցում

2025 թվականի հունվարի 27-ից Ռուսաստան և Բելառուս տեղափոխվող ապրանքների համար կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ

Միութենական Պետության (ՌԴ և Բելառուս) Գերագույն Պետական խորհրդի N 7 որոշման համաձայն՝ 2025 թվականի հունվարի 27-ից դեպի ՌԴ/Բելառուս կամ ՌԴ-ի/Բելառուսի միջով այլ երկիր ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող մի շարք ապրանքների փոխադրման համար անհրաժեշտ է լինելու տրանսպորտային միջոցների վրա տեղադրել նավիգացիոն կապարակնիքներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ նշելով, թե որ ապրանքների փոխադրման մասին է խոսքը:

«1) ալկոհոլային ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207, 2208),

2) ծխախոտային ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 2401, 2402, 2403, 2404),

3) տրիկոտաժե ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 4303, 6101–6106, 6110),

4) կոշկեղեն (ԱՏԳ ԱԱ 6401–6405),

5) հեռախոսային ապարատներ, ապարատուրա, մոնիտորներ (ԱՏԳ ԱԱ 8517, 8519, 8521, 8525–8528),

6) ապրանքներ, որոնք Բելառուսի Հանրապետության օրենսդրության համաձայն, դասակարգվում են որպես վտանգավոր ապրանքներ և տարանցման մաքսային ընթացակարգի ներքո ձևակերպվել են Բելառուսի Հանրապետությունում»,- նշված է ՀՀ ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ: 

Նախատեսված է, որ նավիգացիոն կապարակնիքները կտրամադրվեն փոխադրողներին Վերին Լարսի անցման կետում, սակայն անհրաժեշտ է նախքան անցման կետ ժամանելը գրանցվել համապատասխան կայքում, նախապես կատարել վճարումներ և այլն:

Ավելի մանրամասն տեղեկատվությանը, ինչպես նաև նավիգացիոն կապարակնքիների ստացմանը, հանձնմանը և այլ հարցերին կարող եք ծանոթանալ այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում