Իրավունք

Հարկային մարմինը կաջակցի 50 և ավելի աշխատող ունեցող հարկ վճարողներին. կազմակերպվում են իրազեկման այցեր կազմակերպություններ

2 րոպեի ընթերցում

Հարկային մարմինը կաջակցի 50 և ավելի աշխատող ունեցող հարկ վճարողներին. կազմակերպվում են իրազեկման այցեր կազմակերպություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը պատրաստակամ է աջակցել հարկ վճարողներին և իրենց աշխատակիցներին՝  եկամուտների տարեկան հայտարարագրման մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։

«Մասնավորապես, եթե կազմակերպությունն ունի 50 և ավելի աշխատողներ, ապա ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչները կարող են այցելել տվյալ կազմակերպություն և իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ: Իրազեկման աշխատանքները պատշաճ իրականացնելու և համապատասխան նյութերն ու ուղեցույցները ցուցադրելու նպատակով՝ անհրաժեշտ է կազմակերպության տարածքում պրոյեկտորի առկայություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ այցերը կրելու են բացառապես իրազեկման բնույթ, որտեղ մանրամասն ներկայացվելու են ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրերի ներկայացման հետ կապված անհրաժեշտ քայլերը:

Հետաքրքրված հարկ վճարողները կարող են Կոմիտեին տեղեկացնել՝ [email protected]  էլեկտրոնային փոստի միջոցով։ Անհրաժեշտ է էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել այցելության համար նախընտրելի օրը, ժամը և հասցեն։

Հարկային մարմնի սպասարկման վարչության աշխատակիցների ծանրաբեռնվածությունից կախված՝ այցելության օրը և ժամը փոփոխվելու դեպքում,  նախապես կհամաձայնեցվի կազմակերպության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում