Եկամուտների հայտարարագրումը խրախուսելու համար պետք է սահմանել մեխանիզմեր․ «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ

3 րոպեի ընթերցում

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանը իր դժգոհությունն է հայտնում, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն ականջալուր չեն եղել դեռևս երկու տարի առաջ համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ իր բարձրացրած հարցերին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թադևոսյանն այդ մասին ասել է հունվարի 24-ին Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում։ 

«Ամենամեծ ու վատ նարատիվն այն է, որ մարդիկ ցանկացած օրինագիծ Ազգային ժողով ներկայացնելով ասում են՝ ոչինչ մի քիչ թերություններ կլինեն, որոնք հետո կուղղենք: Այդպես չի կարելի: Ամեն ինչ գալիս է դրանից: Երկու տարի առաջ ԱԺ-ում հայտարարագրման հետ կապված հանրային լսումներ են եղել, բոլոր խնդիրները ներկայացվել են: Հիմա մեր հարգարժան գործընկերները, պատգամավորները իրար հերթ չտալով՝ սկսել են ուղերձներ հղել բնակչությանը»,- ասաց նա: 

Նրա խոսքով՝ 2022-ին, երբ ներկայացվում էր հայտարարագրման համակարգը, բոլոր հավաքվածներն ասել էին, որ սա միջազգային պրակտիկայում կիրառվող հայտարարագրման համակարգի հետ ընդհանրապես կապ չունի, որովհետև այնտեղ հայտարարագրման համակարգը շեմ ունի՝ բոլոր անձինք չեն, որ ներկայացնում են: «Եկամուտների շեմ կա, որից ցածր եկամուտ ստացողները հայտարարագիր չեն ներկայացնում: Այնտեղ հայտարարագիր ներկայացնելու նպատակն այլ է՝ դա անում են հիմնականում գումար հետ ստանալու համար: Մինչդեռ, մենք որոշել ենք բոլորին ասել, որ հայտարարագիր ներկայացնեն»,- նշեց բանախոսը:

Փայլակ Թադևոսյանը նկատեց նաև, որ աշխարհում ընդունված է հարկել ընտանիքի եկամուտը:

«Այդ երկրներում նաև պրոգրեսիվ հարկում կա: Մենք եկամուտը չենք հարկում, աշխատավարձ ենք հարկում: Այս հայտարարագրի միակ առավելությունն այն է, դա էլ ոչ բոլորին է վերաբերում, որ սոցիալական ծախսերը (առողջապահություն, կրթություն), այդ 100 հազար դրամը, հետ են ստանում: Մարդկանց կյանքում ուրիշ ոչինչ չի փոխվելու: Ծրագրում գրված է, որ ներդնելու են հայտարարագրման համակարգ՝ ներդնում են»,- ասաց նա:

Փայլակ Թադևոսյանը գտնում է, որ եկամուտների կամավոր հայտարարագրումը խրախուսելու համար պետք է սահմանել մեխանիզմեր, ունենալ համակարգ՝ ընտանեկան եկամուտ, անձնական նվազեցումներ, պրոգրեսիվ հարկում:

Նրա խոսքով՝ երկու տարի առաջ մասնագետներն այս մասին ասել են Ազգային Ժողովում, սակայն պատգամավորներն ականջալուր չեն եղել նրանց ասածին, իսկ հիմա իրար հերթ չտալով բողոքում են: 

Հայերեն

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր