ԱՀԿ-ն կկրճատի ծախսերը կազմակերպությունից դուրս գալու՝ Թրամփի որոշման պատճառով

2 րոպեի ընթերցում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կկրճատի իր ծախսերը, կդադարեցնի աշխատակիցներ ընդունելը և նիստերն առցանց ձևաչափով կանցկացնի իր ամենամեծ դոնոր ԱՄՆ-ի՝ կազմակերպությունից դուրս գալու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO հրատարակությունը՝ վկայակոչելով իր տրամադրության հայտնված ներքին էլեկտրոնային նամակը:

Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց ԱՀԿ-ից դուրս գալու մասին՝ պատճառաբանելով, որ երկիրը չափազանց շատ գումար է վճարում կազմակերպությանը՝ մյուսների համեմատությամբ։

Միացյալ Նահանգներ

Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՀԿ-ից Վաշինգտոնի դուրս գալու վերաբերյալ

«Ինչպես գիտեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ մտադիր է դուրս գալ ԱՀԿ-ից: Մենք ափսոսում ենք այս որոշման համար և հույս ունենք, որ նոր վարչակազմը կվերանայի այն: Այս հայտարարությունը սրել է մեր ֆինանսական վիճակը…. ԱՀԿ-ն կասեցնում է աշխատակիցների հավաքագրումը բոլոր ոլորտներում, բացառությամբ ամենակարևորների…. զգալիորեն կրճատում է ուղևորությունների ծախսերը», - POLITICO-ն մեջբերում է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքը ԱՀԿ-ի աշխատակիցներին ուղղված էլեկտրոնային նամակում։

Բացի այդ, ԱՀԿ-ի բոլոր նիստերն այժմ կանցկացվեն առցանց ձևաչափով, բացառությամբ հատուկ դեպքերի, իսկ այլ երկրներին տեխնիկական աջակցություն տրամադրելու առաքելությունները պետք է «սահմանափակվեն ամենակարևորներով»: 

Խնայողության այլ միջոցների թվում են IT-սարքավորումների փոխարինման սահմանափակումը, հիմնական պայմանագրերի վերանայումը, գրասենյակների վերանորոգման և կազմակերպության կապիտալ ներդրումների կասեցումը:

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը