Քաղաքականություն

Ռուբիոն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

«ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից և ընդհանուր շահերը տարածաշրջանում։ Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է Սիրիայում ներառական անցման անհրաժեշտությունը՝ երաշխավորելով, որ նոր կառավարությունը թույլ չի տա Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչության աղբյուր՝ օտարերկրյա դերակատարներին զրկելով Սիրիայի անցումը սեփական նպատակների համար օգտագործելու հնարավորությունից։ Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Պետքարտուղարը նաև իր խորին ցավակցությունն է հայտնել Բոլուի հյուրանոցի ողբերգական հրդեհի հետևանքով զոհվածների և վիրավորների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում